Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՈՒրցաձորում ձևավորվել է ծխախոտի 5-րդ տերևը

ՈՒրցաձորում ձևավորվել է ծխախոտի 5-րդ տերևը
18.07.2012 | 12:40

Հուլիսի 17-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս 247 մլն խմ է: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 25,4 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 44,2 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը 25 մլն խմ)` 23,5 մլն խմ-ն: Շուրջ 30-35 տոկոսով լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները:

Ըստ ագրոօդերևութաբանների, անցած շաբաթվա (հուլիսի 9-16) ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները: Կատարվել են սնուցող և վեգետացիոն ոռոգումներ, փխրեցում և թունաքիմիկատներով մշակման աշխատանքներ: Հովտային և նախալեռնային շրջաններում դեռևս բերքահավաք է։
Ըստ նույն աղբյուրի, Արմավիրում հասունացել է լոլիկը, իսկ ՈՒրցաձորում կազմավորվել ծխախոտի 5-րդ տերևը: Լեռնային շրջաններում, որտեղ աշնանացան ցորենն արդեն կաթնամոմային փուլում է, շարունակվում է պտղատուների ձևավորումը։ Մարտունիում տևական անձրևներից որոշ չափով վնասվել են կարտոֆիլի ցանքատարածքները։
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին ջերմաստիճանը հունիսի 9-16-ին Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում օրական տատանվել է +30 +34, Տավուշում, Արցախում` +28 +33, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում ` +21 +26 աստիճանի սահմաններում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ